Պաշտոնական. Մաուրիցիո Սարին և «Լացիոն» երկարաձգեցին պայմանագիրը

«Լացիոն» պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

63-ամյա մասնագետը աշխատանքային պայմանագիր է կնքել՝ հաշվարկված մինչև 2025 թվականի ամառը։

Սարիի  դեբյուտային մրցաշրջանում «Լացիոն» զբաղեցրեց 5-րդ տեղը Ա Սերիայում. «Արծիվները» հաջորդ մրցաշրջանում կխաղան Եվրոպա Լիգայում: