Պաշտոնական. Դմիտրի Գունկոն հեռացավ «Արարատ-Արմենիայից»

«Արարատ-Արմենիան»հայտարարել է, որ ակումբի և Դմիտրի Գունկոյի ու իր մարզչական շտաբի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրացել է և կողմերը որոշել են չշարունակել գործակցությունը:

Գունկոն երևանյան ակումբը գլխավորում էր 2021 թվականի հունիսից: «Արարատ-Արմենիան» ռուս մասնագետի գլխավորությամբ անցկացրել է 32 խաղ, տոնել 23 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի և կրել 4 պարտություն:

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Գունկոյին և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի, գեղեցիկ ֆուտբոլի և բազմաթիվ լավ հիշողությունների համար: Շնորհակալ ենք, Գունկո: Մաղթում ենք հաջողություն, մինչ նոր հանդիպում»,- գրված է ակումբի տարածած հայտարարության մեջ: