«Ուրարտուն» և թիմի պաշտպաններ Աննան Մենսահը, Արմեն Մանուչարյանն ու Սալոմոն Նիրիսարիկեն երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
«Ուրարտուն» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին թիմի կազմում ունեցած մրցելույթների ու դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։