Նիկոլաս Տալյաֆիկոն ցանկանում է կարիերան շարունակել Լա Լիգայում

Պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն մտադիր է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ Ամստերդամյան ակումբից, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նա ակնկալում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

Հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ «Այաքսի» ղեկավարությունը վերջին պահին չեղյալ հայտարարեց Տալյաֆիկոյի «Բարսելոնա» տեղափոխության շուրջ բանակցությունները։ Արգենտինացի ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը հոլանդական ակումբի հետ հաշվարկված է մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Տալյաֆիկոն «Այաքսի» կազմում 22 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: