Լեո Մեսսին տիտղոսների թվով շրջանցեց Անդրես Ինյեստային

Լոնդոնում կայացավ Finalissima 2022 հանդիպումը, որում հանդիպեցին Իտալիայի (Եվրո 202-ի հաղթող) և Արգենտինայի (Ամերիկայի գավաթի 2021 թվականի հաղթող) թիմերը։ Հանդիպումն ավարտվեց արգենտինացիների ջախջախիչ հաղթանակով՝ 3։0 հաշվով։

Այս հանդիպմանը մասնակցել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով կատարել է 2 գոլային փոխանցում։ ՊՍԺ-ի աստղային հարձակվողի համար այս տիտղոսը 40-րդն էր նրա կարիերայում։

Այս ցուցանիշով հարձակվողն առաջ է անցել «Բարսելոնայի» լեգենդ Անդրես Ինյեստայից, ով ունի 39 տիտղոս։ Առաջատարը պաշտպան Դանի Ալվեսն է՝ 46։