Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, ով երկու գոլային փոխանցում է կատարել և ճանաչվել 2022 թվականի Ֆինալիսիմայի լավագույն ֆուտբոլիստ, ամփոփել է մայրցամաքի չեմպիոնների՝ Իտալիայի դեմ խաղը (3:0):
«Մենք պատրաստ ենք խաղալ ցանկացած մրցակցի հետ։ Այսօր լավ փորձություն էր մեզ համար, քանի որ Իտալիան հիանալի թիմ է։
Գիտեինք, որ այս խաղն ու մթնոլորտը լավն են լինելու. հաճելի է չեմպիոն դառնալը։ Սա հիանալի եզրափակիչ էր, և մարզադաշտը լի էր արգենտինացիներով: Այն, ինչ մենք զգացինք այստեղ, հրաշալի էր»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։