Լաուտարո Մարտինես. «Արգենտինայի հաղթանակը Ֆինալիսիմայում անգին է»

«Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է Իտալիայի նկատմամբ տարած հաղթանակը (3:0) Ֆինալիսիմայի պատմության առաջին խաղում։

«Ճշմարտությունն այն է, որ սա անգին է: Մենք շատ ուրախ ենք ներկաների համար, խաղի և այն ամենի համար, ինչ ներկայացնում է այս թիմը։

Մենք միշտ զգում ենք, որ մոտ ենք երկրպագուներին, և դա օգնում է մեզ»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։