«Յուվենտուսը» բանակցություններ է վարում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի շուրջ, այնուամենայնիվ, եթե «հնդկացիների» հետ պայմանավորվել չստացվի, ապա ակումբը այլընտրանք կփնտրի:
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, որպես այդպիսիք դիտարկվում են «Չելսիի» հարձակվող Տիմո Վերներն ու «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը։
Ինչ վերաբերում է Մորատային, ապա «Ատլետիկոն» և «Յուվենտուսը» չեն կարողանում համաձայնության գալ իսպանացու տրանսֆերային արժեքի շուրջ։