Հունիսի 4-ին՝ Երևանում, կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Իռլանդիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ստեֆան Քեննիի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա հունիսի 3-ին՝ ժամը 16։00-ին։ Իռլանդիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 3-ին՝ ժամը 17:00-ին:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա հունիսի 3-ին՝ ժամը 18:00-ին: Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 3-ին՝ ժամը 18։30-ին։