Գարեթ Բեյլը պարգևատրվել է բրիտանական կայսրության շքանշանով

Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը պարգևատրվել է բրիտանական կայսրության շքանշանով։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ուելսցին մրցանակ է ստացել ֆուտբոլին մատուցած ծառայությունների և բարեգործության համար:

Նախօրեին Բեյլը հրաժեշտ տվեց Մադրիդի «Ռեալին», որի հետ պայմանագիրն ավարտվել էր հունիսի 1-ին։ 32-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբում հանդես էր գալիս 2013 թվականի սեպտեմբերից:

Այդ ընթացքում նա նվաճել է 19 տիտղոս՝ Չեմպիոնների Լիգա (5), Աշխարհի ակումբային առաջնություն (4), ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ (3), Լա Լիգա (3), Իսպանիայի գավաթ (1) և Իսպանիայի Սուպերգավաթ (3):