Հայտնի է դարձել այն գումարը, որով «Ատլետիկոն» պատրաստ է վաճառել կիսապաշտպան Յանիկ Կարասկոյին։
Լրագրող Էկրեմ Կոնուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը բելգիացի ֆուտբոլիստի համար ցանկանում է ստանալ 50 մլն եվրո։ «Նյուքասլը» շարունակում է աչքի ընկնել 28-ամյա կիսապաշտպանին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը պատրաստ է Կարասկոյի համար առաջարկել 60 մլն եվրո։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ 2021/22 մրցաշրջանում Կարասկոն «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։