«Ասթոն Վիլան» հայտարարել է Դիեգո Կառլոսի տրանսֆերի մասին

«Ասթոն Վիլան» հայտարարել է «Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Դիեգո Կառլոսի հետ պայմանագիր կնքելու մասին:

Բրազիլացին 4 տարվա համաձայնագիր է կնքել անգլիական ակումբի հետ։

Ըստ Trasnsfermarkt-ի՝ գործարքի արժեքը կազմել է 31 մլն եվրո։

«Սևիլիան» պաշտպանին ձեռք էր բերել «Նանտից» 2019 թվականի ամռանը 16 միլիոն եվրոյի դիմաց։ Անդալուզյան ակումբի կազմում Կառլոսն անցկացրել է 136 հանդիպում, դարձել 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։