Եվս մեկ կիսապաշտպան հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից» (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ կիսապաշտպան Խուան Մատան հեռանում է ակումբից։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվել է։

34-ամյա կիսապաշտպանը միացել է «կարմիր սատանաներին» 2014 թվականի հունվարին և թիմի կազմում անցկացրել է 285 հանդիպում՝ խփելով 51 գոլ և նվաճելով 4 տիտղոս։

Վերջին անգամ նա խաղադաշտ է դուրս եկել 2021/22 մրցաշրջանում «Քրիսթալ Փելասի» դեմ արտագնա խաղում՝ մայիսի 22-ին։ Ավելի վաղ նշվում էր, որ Մատան կարող է վերադառնալ Իսպանիա:

https://twitter.com/ManUtd/status/1532285948247085059?cxt=HHwWhsC4-fL84sMqAAAA