Անդրեա Ռանոկիան որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Ինտերի» պաշտպան Անդրեա Ռանոկիան կարող է տեղափոխվել «Մոնցա», հայտնում է Sky Sports Italia-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 34-ամյա իտալացին դեմ չէ Իտալիայի առաջնության նորեկին միանալուն, քանի որ տրամադրված է հեռանալ «Ինտերից»։

Նա միլանյան ակումբում է 2011 թվականից և ակումբի կազմում անցկացրել է 226 հանդիպում։

Ռանոկիայի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի հունիսի վերջին։