«Լիվերպուլի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան լքել է ազգային թիմի ճամբարը, հայտնում է «Կարմիր ֆուրիայի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կիսապաշտպանը մկանային վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Ազգերի Լիգայի առաջիկա 4 խաղերին։ Միաժամանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մտադիր չէ շտապ կերպով այլ ֆուտբոլիստի հրավիրել Ալկանտարային փոխարինելու համար։
Ազգերի Լիգայում Իսպանիան կխաղա Պորտուգալիայի (հունիսի 2), Շվեյցարիայի (հունիսի 9) և Չեխիայի (հունիսի 5, 12) հավաքականների հետ։