«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն շուտով կարող է բաժանվել իր ընկերուհուց՝ երգչուհի Շակիրայից։ Այս մասին հայտնում է El Periodico-ն։
Նշվում է, որ երգչուհին իմացել է ֆուտբոլիստի դավաճանության մասին։ Պիկեն հաճախ է գնում գիշերային ակումբներ իր թիմակից Ռիկի Պուչի հետ։ Բոլոր դեպքերում Պիկեին տեսել են կանանց ուղեկցությամբ։
Պիկեն ու Շակիրան հարաբերությունների մեջ են 2010 թվականից, սակայն նրանք պաշտոնապես գրանցված չեն։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ամուսնության դեմ հանդես է եկել հենց Շակիրան։ Զույգը երկու երեխա ունի։