Ռոմելու Լուկակուն կվերադառնա նախկին ակումբ

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կտեղափոխվի «Ինտեր», հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Նշվում է, որ միլանյան ակումբն ու բելգիացին պայմանավորվել են վարձակալության պայմանների շուրջ։ Լուկակուն պատրաստ է աշխատավարձի կրճատմանը: Հունիսին «Ինտերի» ներկայացուցիչները կհանդիպեն «Չելսիի» ղեկավարության հետ՝ համաձայնեցնելու բոլոր մանրամասները։

Հիշեցնենք, որ Լուկակուն 2020/21 մրցաշրջանում «ներաձուրիների» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն։