«Ռոման» հրաժարվել է վաճառել իր կիսապաշտպանի տրանսֆերը

«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն հայտնվել է «Միլանի» թիրախում: «Ռոսոներիներն» առաջարկ են արել հռոմեացիներին, սակայն մերժում են ստացել։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Ըստ աղբյուրի՝ «Միլանը» Ձանիոլոյի համար առաջարկել է 25 մլն եվրո։ Հանուն տրանսֆերի ակումբը պատրաստ է եղել բաց թողնել Ալեքսիս Սալեմակերսին Հռոմ, սակայն «գայլերը»՝ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ, հետաքրքրված չեն կիսապաշտպանի վաճառքով։

Նիկոլո Ձանիոլոի պայմանագիրը «Ռոմայի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։