Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան մեկնաբանել է «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենիի՝ «արքայական» ակումբ հնարավոր տեղափոխությունը։
«Հուսով եմ՝ Տչուամենին կտեղափոխվի «Ռեալ»: Այս մասին ես արդեն խոսել եմ նրա հետ։ Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկա օրերին»,- իր սոցիալական ցանցերում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆրանսիացին «Մոնակոյի» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։