Տիբո Կուրտուան և Ջեյսոն Դենայերը լքել են Բելգիայի հավաքականի ճամբարը

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​և «Լիոնի» պաշտպան Ջեյսոն Դենայերը լքել են Բելգիայի հավաքականի ճամբարը, հաղորդում է ազգային թիմի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2 ֆուտբոլիստներն էլ պատրաստ չեն խաղադաշտ դուրս գալ բժշկական նկատառումներից ելնելով:

Հունիսի 3-ից 14-ը Բելգիայի ընտրանին Ազգերի Լիգայի հանդիպումներ կանցկացնի Հոլանդիայի, Լեհաստանի և Ուելսի հավաքականների հետ։