«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերը մեկնաբանել է Էրլինգ Հոլանդի տրանսֆերը

«Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր Խալդուն Ալ Մուբարաքը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տեղափոխությունը։

Հիշեցնենք, որ նորվեգացի ռմբարկուի համար «Մանչեսթեր Սիթին» վճարել է 75 միլիոն եվրո։

«Մենք հետևել ենք Էրլինգին 4 կամ 5 տարի՝ Նորվեգիայում նրա առաջին օրերից մինչև Դորտմունդ տեղափոխվելը: Մենք տեսել ենք նրա առաջընթացը տարիների ընթացքում և տեսել ենք, որ նա շատ տաղանդավոր, բարձր որակավորում ունեցող երիտասարդ ֆուտբոլիստից վերածվում է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը:

Բոլոր բարձրակարգ ակումբները ցանկանում էին գնել նրան, և ես ուրախ եմ, որ Հոլանդն ընտրեց «Մանչեսթեր Սիթին»: Կարծում եմ՝ Էրլինգը հասկանում էր իր զարգացման հեռանկարները մեր թիմում՝ մարզվելով Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: Ակումբի համար սա սուպեր լուծում է։ Մենք իսկապես ֆենոմենալ ֆուտբոլիստ ենք ստացել, ով մեզ հիանալի հիշողություններ կպարգևի»,- ասել է Ալ Մուբարաքը «քաղաքաբնակների» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում: