Ռոմելու Լուկակուի գործակալը կհանդիպի «Ինտերի» ղեկավարության հետ

Գործակալ Ֆենդերի Պաստորելոն, ով ներկայացնում է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի շահերը, այս շաբաթ կայցելի Միլան։ Նա կհանդիպի «Ինտերի» ղեկավարության հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Այս մրցաշրջանում Լուկակուն «Չելսիի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ բելգիացին ցանկանում է այս ամռանը լքել լոնդոնյան ակումբը: