Ռոբերտ Լևանդովսկին ասել է՝ որ երկրի առաջնություն է ցանկանում տեղափոխվել

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնել է, որ կցանկանար կարիերան շարունակել Իսպանիայում։

«Իսպանիան հիանալի է: Մենք տուն ունենք Մալյորկայում։ Կարծում եմ, որ սա իսկապես լավ վայր է, ոչ միայն հանգստանալու համար»,- 33-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում Sport1-ը։

Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստն ավելի վաղ ցանկություն էր հայտնել հեռանալ «Բավարիայից»:

2021/22 մրցաշրջանում Լևանդովսկին մյունխենցիների կազմում անցկացրած 47 խաղում խփել է 50 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։