«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին մոտ ժամանակներս կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Նշվում է, որ վերջին օրերին «արքայական» ակումբն ակտիվացրել է ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունները։ Գործարքի ձևակերպման գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը, ում «Մոնակոն» գնահատում է 80 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբի ներկայացուցիչները փորձում են իջեցնել գինը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացու և «սերուցքայինների» միջև պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։ 22-ամյա ֆուտբոլիստը մնում է «Ռեալի» գլխավոր թիրախը Կիլիան Մբապպեի տրանսֆերի ձախողումից հետո։