Ռահիմ Ստերլինգի ծառայություններով հետաքրքրված են միագամից հինգ գրանդ ակումբներ

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգով, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Ատլետիկոն», «Բավարիան», «Բարսելոնան» և «Չելսին»:

Նշվում է, որ մադրիդյան ակումբի հետաքրքրությունը հարձակվողի նկատմամբ ակտիվացել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի ձախողումից հետո։

Միաժամանակ Ստերլինգը որոշել է, որ իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի Ազգերի Լիգայում Անգլիայի հավաքականի հունիսյան հանդիպումներից հետո։

Անցած մրցաշրջանում Ռահիմը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։