Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն հայտարարել է, որ «Արքայական ակումբից» հեռանալուց հետո չի վերադառնա Բրազիլիա։
«Ես հավատում եմ, որ դեռևս ունեմ անհրաժեշտ մակարդակ Չեմպիոնների Լիգայում խաղալու համար։
Ինձ ևս մի քանի տարի է մնացել Չեմպիոնների Լիգայում բարձր մակարդակով խաղալու համար։ Սա իսկապես հիանալի մրցաշար է:
Չեմ ստի. մարդիկ ասում են, որ կվերադառնամ Բրազիլիա։ Հստակ կասեմ՝ ես հիմա մտադիր չեմ վերադառնալ Բրազիլիա։ Այն, ինչ հիմա ինձ անհրաժեշտ է, 10 օր արձակուրդն է»,- ասել է ֆուտբոլիստը:
34-ամյա բրազիլացին Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2007 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։