ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին արձագանքել է «Բավարիայի» առաջատար Ռոբերտ Լևանդովսկու խոսքերին: Լեհ ռմբարկուն զարմացած էր, որ արգենտինացին իր օգտին չի քվեարկել TheBest մրցանակաբաշխության համար, թեև ավելի վաղ ասել էր, որ նա արժանի է 2020 թվականի «Ոսկե գնդակը» նվաճելուն։
«Յուրաքանչյուրն ասում է այն, ինչ ուզում է, և ակնհայտ է, որ կարող է իր կարծիքն արտահայտել և ասել այն, ինչ ուզում է։ Անկեղծ ասած՝ չեմ կիսում նրա ասածը, բայց առանձնապես էլ չեմ կարևորում։ Նա կարող է ասել այն, ինչ ուզում է, ինձ չի հետաքրքրում։
Բայց խոսքերը, որ ես ասացի այդ պահին, իմ սրտի խորքից էին և որովհետև ես իսկապես այդպես էի զգում: Ես ասացի, որ նա արժանի էր «Ոսկե գնդակին» նախորդ տարի, քանի որ նա լավագույնն էր: Բայց այն տարում, երբ ես նվաճեցի մրցանակը, Լևանդովսկին լավագույնը չէր: Թող նա մտածի այնպես, ինչպես ցանկանում է»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում TYC Sports-ը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին «Ոսկե գնդակը» նվաճեց Լիոնել Մեսսին, իսկ Ռոբերտ Լևանդովսկին դարձավ երկրորդը։