Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է կատալոնական «Բարսելոնայում» առկա տնտեսական խնդիրների մասին։
«Բարսելոնան» արդեն գիտի, թե ինչ պետք է անի. Նրանք քաջատեղյակ են առաջնության տնտեսական վերահսկողության կանոններին։
Դա արվում է տնտեսական մեծ խնդիրներից խուսափելու համար։ «Բարսելոնան» վերջին տարիներին շատ պարտքեր է կուտակել և պետք է կայունացնի իրավիճակը։
Մադրիդի «Ռեալը» զբաղվել է նմանատիպ խնդիրներով, իսկ «Բարսելոնան»՝ դեռ ոչ: Իմ կարծիքով, «Բարսելոնան»՝ դեռ չի կարող իրեն թույլ տալ պայմանագիր կնքել Լևանդովսկու հետ»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն: