Իվան Պերիշիչը հաջող բուժզննում է անցել «Թոթենհեմի» համար

«Ինտերի» վինգեր Իվան Պերիշիչը երկուշաբթի օրը հաջողությամբ բուժզննում է անցել և պատրաստ է պայմանագիր կնքել «Թոթենհեմի» հետ, Twitter-ի իր էջում գրել է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Սպասվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր կկնքի լոնդոնյան ակումբի հետ: Նրա աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։

Պերիշիչի պայմանագիրն «Ինտերի» հետ ավարտվում է հունիսին։ Խորվաթ վինգերն ազատ գործակալի կարգավիճակով կմիանա լոնդոնյան ակումբին: