«Ինտերում» հույս ունեն, որ Պաուլո Դիբալան կմիանա միլանյան ակումբին

«Ինտերի» գործադիր տնօրեն Բեպպե Մարոտտան հաստատել է, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել հարձակվող Պաուլո Դիբալային:

«Հույս ունենք, որ Դիբալան հաջորդ մրցաշրջանում կխաղա «Ինտերում», – Մարոտտայի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

Արգենտինացու պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։ Հարձակվողն արդեն հայտարարել է ակումբից հեռանալու մասին։

Հաղորդվում էր, որ «Ինտերը» 28-ամյա ֆուտբոլիստին կառաջարկի 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով։