«Ինտերը» կարող է ձեռք բերել «Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկիին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Միլանյան ակումբը փոխարինող է փնտրում Իվան Պերիշիչին, ով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Թոթենհեմ»։ «Ներաձուրիների» համար Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու տարբերակն իդեալական է համարվում, քանի որ Բերնարդեսկիի համաձայնագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ ավարտվում է այս տարվա հունիսին։
Նշվում է, որ 28-ամյա վինգերի տրանսֆերը ձախողելու դեպքում «Ինտերը» կփորձի պայմանագիր կնքել «Էմպոլիի» ֆուտբոլիստ Ֆաբիանո Պարիզիի հետ։
2021/22 մրցաշրջանում Բերնարդեսկին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։