Ջորջիո Կյելինին խոսել է «Յուվենտուսից» հեռանալու մասին

Պաշտպան Ջորջիո Կյելինին մեկնաբանել է «Յուվենտուսից» հեռանալը և խոսել իր կարիերայի մասին:

«Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Իհարկե, ես ցանկանում էի հաղթել Չեմպիոնների Լիգայում և աշխարհի առաջնությունում, բայց այն, ինչ սովորել եմ իմ աճի ընթացքում, պարտության մշակույթն է, պարտվելուց հետո իրավիճակը շրջելու ցանկությունը։

Լավագույն հիշողություններ եմ համարում Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակը: Հետո՝ նորամուտն ազգային հավաքականում, որը միշտ հիանալի է։ Ես անհավանական կարիերա եմ ունեցել: Ազգային հավաքականը յուրաքանչյուր երեխայի երազանքն է»,- Կյելինիի խոսքերն է մեջբերում Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։