«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուշի գործակալն ասել է, որ իր հաճախորդը չի հետաձգի ապագայի վերաբերյալ որոշում կայացնելը:
«Այս պահին մենք ուսումնասիրում ենք մեզ առաջարկված բոլոր նախագծերը, ուստի հիմա ոչինչ ասելու ժամանակը չէ։ Գործն առաջ կշարժվի հավաքականից վերադառնալուց հետո»,- գործակալ Մարսելո Պետինատիի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
Այս մրցաշրջանում բրազիլացին «Ման. Սիթիի» կազմում անցկացրել է 41 խաղ՝ դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Transfermarkt-ը 25-ամյա հարձակվողի տրանսֆերը գնահատում է 50 միլիոն եվրո: