Ֆրենկի դե Յոնգը խոսել է իր ապագայի մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հայտնել է, որ ցանկանում է մնալ ակումբում:

«Ես նախընտրում եմ մնալ «Բարսելոնայում». «Բարսան» իմ երազանքի ակումբն է եղել երիտասարդ տարիքից.

Ես երբեք չեմ զղջացել իմ ընտրության համար, չնայած կցանկանայի ավելի շատ տիտղոսներ նվաճել»,- ասել է ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է ձեռք բերել կիսապաշտպանին, քանի որ «կարմիր սատանաների» նոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է նրան տեսնել իր թիմում։