«Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնը՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

«Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնը խոսել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։ Հիշեցնենք, որ բրազիլացու նկատմամբ «արքայական» ակումբի հետաքրքրության մասին հաղորդում էին տարբեր ԶԼՄ-ներ։

«Ես արդեն ամեն ինչ բացատրել եմ ակումբի ղեկավարությանը և Ֆրենկ Լեմպարդին։ Նրանք գիտեն, թե ինչ եմ ցանկանում։ Սպասենք մինչև հունիս։ Այս պահին ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ հարգում եմ ակումբը, նրա պատմությունը և երկրպագուների ջերմությունը»,- Ռիշարլիսոնի խոսքերն է մեջբերում Globo-ն։

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստն «Էվերթոնի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։