«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կհրաժարվի թուրինյան ակումբում 7-րդ համարի խաղաշապիկից։
Football Italia-ի լրագրողները կարծում են, որ 22-ամյա ռմբարկուն հենց այնպես չէ սոցցանցերի իր էջերում «DV7» գրությունից հանել «7» թիվը։ Հիշեցնենք, որ սերբ ֆուտբոլիստը դարձավ առաջինը, ով վերցրեց «Յուվեի» 7-րդ համարի խաղաշապիկը՝ 2021 թվականի օգոստոսին ակումբից Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո։
Ավարտված մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։