«Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը (1:0) դարպասապահ Տիբո Կուրտուայի խաղի մասին:
«Շնորհակալություն։ Իհարկե, դա ինձ համար մեծ նշանակություն ունի (Չեմպիոնների Լիգայում հաղթելը): Զգացողություններս դժվար է բառերով արտահայտել։ Այդ օրը, այդ ամբողջ մրցաշրջանը պարզապես հրաշալի էր: Մեր թիմի բնավորությունն առանձնահատուկ է: Մենք մեծ գործեր ենք արել։ Ըստ այդմ՝ ես շատ ուրախ եմ։
Կուրտուան ավելի լա՞վն է, քան Նոյերը: Այստեղ համեմատություններ չեմ ուզում անել։ Այն, ինչին Տիբոն հասել է, ուղղակի անհավանական է, և նա դա արեց ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Նա բազմիցս փրկել է մեզ»- Ալաբային է ցիտում Sport1.de-ն: