«Հերտայի» դարպասապահ Մարսել Լոտկան կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում», տեղեկացնում է «մեղուների» մամուլի ծառայությունը:
21-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է «Հերտայից»։ Հաղորդվում է, որ բեռլինյան ակումբը որոշակի տոկոս կստանա դարպասապահի տրանսֆերի հետագա վաճառքից։
Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Լոտկան անցկացրել է 10 հանդիպում, բաց է թողել 20 գոլ և 2 անգամ անառիկ է պահել դարպասը։ Transfermarkt-ը լեհ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 400 հազար եվրո։
https://twitter.com/BVB/status/1531274427236761600?cxt=HHwWgICykdD-lsAqAAAA