«Բարսելոնան» տրանսֆերային նոր նպատակ ունի

«Բարսելոնան» հետաքրքրված է «Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն Յեդերի ծառայություններով, հայտնում է GFFN-ը՝ հղում անելով L’Equipe-ին:

Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստի ապագան ակումբում մնում է անորոշ։

Նշվում է, որ ֆրանսիացին կարող է հեռանալ «Մոնակոյից» եվրոպական շատ ակումբների, այդ թվում՝ «Բարսելոնայի» հետաքրքրության պատճառով:

Բեն Յեդերը նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մոնեգասկների կազմում անցկացրած 52 խաղում դարձել է 32 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։