Էրլինգ Հոլանդը՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի մասին. «Մինո Ռայոլան այլ կերպ կվարվեր»

«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդը խոսել է Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական ակումբ տեղափոխվելու մասին:

«Վերջին մի քանի ամիսները ծանր էին: Հեշտ չէր, բայց ես երկուսուկես տարի Դորտմունդի «Բորուսիայի» համար ամեն ինչ արեցի։

Ինչ վերաբերում է տրանսֆերի պայմաններին, ապա Մինո Ռայոլան այլ կերպ կվարվեր։ Դուք երևի հասկանում եք, բացատրելու կարիք չկա։ Ես չեմ կարող բողոքել, ես սիրում եմ իմ կյանքը և սիրում եմ այնտեղ, որտեղ գտնվում եմ։ Ես չպետք է բողոքեմ»,- ասել է նորվեգացին Mundo Deportivo-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Հոլանդի նախկին գործակալ Մինո Ռայոլան մահացել է ապրիլի վերջին ծանր հիվանդությունից։