Բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին, ում պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ ավարտվում է հունիսի 30-ին, հրաժեշտի գրառում է հրապարակել սոցիալական ցանցերում։
«Սա յուրահատուկ ճանապարհորդություն էր, Լիվերպուլ: YNWA (Դու երբեք մենակ չես լինի)»,- գրել է Օրիգին։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա բելգիացին «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։