«Բարսելոնայի», 21-ամյա պաշտպան Սերժինյո Դեստը կարող է կարիերան շարունակել «Չելսիում», հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը խոշոր գումար կառաջարկի նրա տրանսֆերի դիմաց։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հետաքրքրված է «Չելսիի» երկու պաշտպաններ Սեզար Ասպիլիկուետայի և Մարկուս Ալոնսոյի ծառայություններով: Դեստը կարող է ներգրավվել պաշտպաների տրանսֆերային գործարքում: