Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան գնահատել է 2022 թվականին «Ոսկե գնդակը» նվաճելու իր շանսերը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչի «Լիվերպուլի» դեմ խաղում (1:0) Կուրտուան հետ մղեց դարպասին ուղղված բոլոր 9 հարվածները՝ սահմանելով ռեկորդ և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
«Դարպասապահի համար անհնար է նվաճել «Ոսկե գնդակը», հատկապես, եթե նա խաղում է Բենզեմայի հետ նույն թիմում։ Ես կարող եմ շատ բան անել, բայց այս մրցանակը նվաճելը դժվար է: Ինձ համար կարևոր էր, որ երբ մտա հանդերձարան, բոլոր խաղընկերներս բղավում էին իմ անունը։ Դա ավելին արժե, քան անձնական պարգևը»,- Կուրտուայի խոսքն է մեջբերում Tuttomercatoweb-ը։