Ռոբերտ Լևանդովսկի. «Այլևս չեմ ցանկանում խաղալ «Բավարիայում»»

«Բավարիայի» հարձակվող Լևանդովսկին հայտնել է, որ մտադիր է այս ամռանը հեռանալ մյունխենյան ակումբից։

««Բավարիայի» հետ իմ պատմությունն ավարտված է: Չեմ պատկերացնում հետագա գործակցությունը։ Ես այլևս չեմ ցանկանում խաղալ այս թիմում:

Կարծում եմ, որ այս իրավիճակում տրանսֆերը կարող է լավագույն լուծումը լինել երկու կողմերի համար»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Kicker-ը։

2021/22 մրցաշրջանում լեհ ռմբարկուն «Բավարիայի» կազմում անցկացրած 47 խաղում խփել է 50 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։