Մայիսի 30-ին «Չելսի» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակել՝ հաստատելով թիմի սեփականատերերի փոփոխությունը։
«Ռոման Աբրամովիչն ավարտել է «Չելսի» ՖԱ-ի վաճառքը կոնսորցիումին՝ Թոդ Բոելիի և Clearlake Capital ներդրումային ընկերության գլխավորությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
«Չելսին» մայիսի 28-ին հայտարարեց, որ վաճառքի պայմանագիր է կնքել կոնսորցիումի հետ, որում ընդգրկված են ամերիկացի գործարարներ Թոդ Բոելին և Մարկ Ուոլթերը, շվեյցարացի միլիարդատեր Հանսյորգ Ուիսը ու Clearlake Capital ներդրումային ընկերությունը:
«Չելսին», որը 2003 թվականից պատկանում է ռուս գործարար Ռոման Աբրամովիչին, մայիսի 7-ին հայտարարել է, որ համաձայնեցրել է 5 միլիարդ ֆունտ արժողությամբ գործարքի պայմանները: