«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը խոսել է ՊՍԺ-ում Լիոնել Մեսսիի առաջին մրցաշրջանի մասին.
«Լեոն երկար տարիներ է անցկացրել «Բարսելոնայում», նրա համար դժվար է հարմարվել։ Դժվար է փոխել թիմերն ու քաղաքները:
Բացի այդ, նա մենակ չի եկել, այլ ընտանիքի հետ։ Լեզուն նույնպես տարբեր է. Շատ բաներ կան որոնք խանգարում են Լեոյի ադապտացիային, բայց ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Նեյմարը Canal+-ին տված հարցազրույցում: