Լուկաս Սելարայանը չի կարողանա օգնել ազգային ընտրանուն Ազգերի Լիգայի առաջիկա հանդիպումներում

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը չի մասնակցի Ազգերի Լիգայի հերթական խաղարկության հունիսին կայանալիք  հանդիպումներին՝ տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Տեղեկություն կա որ ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել ամերիկյան «Կոլամբուս Քրյու» ակումբից, որում հանդես է գալիս Լուկասը։ Ակումբը հայտնում է, որ Սելարայանը մկանային վնասվածք ունի, որի պատճառով չի կարողանա խաղալ 6 շաբաթ: