Հայտնի է, թե ինչու «Բարսելոնան» դեռ չի հայտարարել Անդրեաս Քրիստիենսենի և Ֆրանկ Կեսյեի տրանսֆերների մասին

«Բարսելոնան» կրկին լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Ակումբը նորից չի կարողանում հայտավորել թիմի նորեկներին։

Տեղեկություն կա որ ազատ գործակալի կարգավիճակով կատալոնական ակումբ կտեղափոխվեն «Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստիենսենն ու «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն, սակայն ինչպես հայտնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» դեռևս պաշտոնապես չի հայտարարել այդ գործարքների մասին, քանի որ շարունակում է ֆինանսական խնդիրներ ունենալ, ինչի հետևանքով էլ չի կարողանում նրանց հայտավորել հաջորդ մրցաշրջանի համար։

Նախկինում ակումբը արդեն բախվել է նման խնդիրերի հաղորդվում է, որ այդ խնդիրը լուծելու համար կատալոնական ակումբը պետք է թեթևացնի աշխատավարձերի բյուջեն։