Էդուարդ Սպերցյանը՝ եվրոպական երկու ակումբների թիրախում

«Կրասնոդարի» հայազգի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գուցե տեղափոխվի Ֆրանսիական Լիգա 1 տեղեկացնում է Transfermarkt-ը։

Աղբյուրի համաձայն՝ Էդուարդին ցանկանում են թիմ հրավիրել «Մարսելն» ու «Մոնակոն»: Նրանք արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հնարավոր տեղափոխությունը:

21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 մլն եվրո։

Ավարտված մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։