«Մոնցան», որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում, մտադիր է պայմանագիր կնքել «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտտիի հետ, հայտնում է La Stampa-ն։
28-ամյա հարձակվողի պայմանագիրը «Տորինոյի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։ Այսպիսով, Ա Սերիայի նորեկը կարող է անվճար պայմանագիր կնքել Իտալիայի հավաքականի հարձակվողի հետ:
Այս մրցաշրջանում Բելոտտին «Տորինոյի» կազմում անցկացրել է 23 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։